Գլխավոր Իրավական 

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. Երկրորդ նախագահը ներկա չէր

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ երկրորդ նախագահը, ով օրեր առաջ է վիրահատության ենթարկվել, չէր կարող ներկայանալ նիստին:

Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքերով, քանի որ պարոն Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, դատական նիստը հետաձգվում է:

Հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 5-ին ժամը 13:00-ին:

Աննա Դանիբեկյանը հիշեցրեց, որ դատարանը նախորդ նիստերից մեկի ժամանակ թույլ է տվել Սեյրան Օհանյանին Հայաստանից բացակայել հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը, դրանով պայմանավորված էլ դատական հաջորդ նիստը կլինի միայն նոյեմբերի 5-ին:

 

Նույն շարքից