Հասարակություն 

Արմենիա ավիաընկերության հայտարարությունը

Հուլիսի 1-ին, ինչպես նաև ամբողջ ամառային շրջանում Boeing 737 օդանավում առկա է եղել 131 էկոնոմ նստատեղ, որից 15-ը առանձնացված է եղել վարագույրով: Չվերթի բոլոր նստատեղերը այդ թվում Աննա Հակոբյանինը եղել են էկոնոմ կարգի։ Ի դեպ օդանավում ներկա մեր բազմաթիվ գործընկերները կփաստեն, որ վարագույրը թռիչքի ընթացքում չի փակվել։

Արմենիա ավիաընկերության արձագանքը 168.am կայքում հրապարակված և զանգվածային լրատվության որոշ միջոցներով արտատպված հոդվածի առնչությամբ ։

Այսօր 168.am կայքում տեղ գտած հրապարակման մասով,ավիաընկերությունը զանգեր է ստանում լրատվամիջոցներից՝ խնդրանքով պարզաբանել՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019թ-ի հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնես , թե՞ էկոնոմ դասով: Նախ ցանկանում ենք նշել, որ Արմենիա ավիաընկերությունը՝ ինչպես ցանկացած դասական ավիաընկերություն ունի, թե բիզնես և թե էկոնոմ դաս: Արմենիա ավիաընկերության Boeing 737 օդանավում առհասարակ առկա է 116 էկոնոմ և 8 բիզնես նստատեղ՝ընդհանուր 124 նստատեղ, սակայն ամառային շրջանում, հաշվի առնելով բարձր պահանջարկը և կոմերցիոն շահը, ավիաընկերությունը իր օդանավերի սրահում կատարում է նստատեղերի կառուցվածքի փոփոխություն, ինչը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ նստատեղեր: Բիզնես դասի նստատեղերը ավելի մեծ տարածք են զբաղեցնում և բիզնես դասի 8 նստատեղերը փոխարինվում են 15 էկոնոմ դասի նստատեղերով, ինչը ապահովում է լրացուցիչ 7 նստատեղեղ: Հուլիսի 1-ին, ինչպես նաև ամբողջ ամառային շրջանում Boeing 737 օդանավում առկա է եղել 131 էկոնոմ նստատեղ, որից 15 նստատեղը առանձնացված են վարագույրով:

Արմենիա ավիաընկերություն

Նյութն իր էջում կիսվել է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից