ՀԱՀ Լիմպոպո նահանգի Մոկվետ գյուղում, եկեղեցի գնալու ճանապարհին կոկորդոլիսը հարձակվել է տեղի բնակիչներից մեկի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Այս մասին հայտնում է News24 պորտալը:
Հոկտեմբերի 5-ին 39-ամյա Մավիս Մոլալան երեք տղամարդու հետ գետի միջով ուղևորվել է եկեղեցի, երբ հանկարծակի սկսել է գոռալ և օգնություն կանչել։ Կնոջն ուղեկցող տղամարդիկ շտապել են օգնել նրան։
Տղամարդկանցից մեկը սկսել է փայտով հարվածել կոկորդիլոսին, ինչից հետո հաջողվել է վերջինիս ազատել գիշատիչի երախից։ Նրան ափ են դուրս բերել, այնուհետև տեղափոխել հիվանդանոց։ Սակայն չորս օր անց կինը մահացել է։
Այժմ կնոջ հարազատները փորձում են պարզել նրա մահվան ճշգրիտ պատճառը:
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: