Հասարակություն 

Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 միլիոն հայ է սպանվել. Քիմ Քարդաշյան

analitik.am

Օրեր առաջ Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանն Ինսթագրամի իր էջում գրառում է արել Ծիծեռնակաբերդ այցի մասին:

Քիմը մասնավորապես նշել  է, որ Ծիծեռնակաբերդ այցը շատ էմոցիոնալ է եղել: Հայտնի հայուհու համար հասկանալի չէ, թե ինչպես կարող են մինչև հիմա գտնվել մարդիկ, ովքեր կարող են հերքել տեղի ունեցածը. «Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 միլիոն հայ է սպանվել»,-գրել է նա:

Քիմ Քարդաշյանի հրապարակմանն արձագանքել են նաև թուրքերը, ովքեր հերքել են ցեղասպանության փաստը: Սակայն օգտատերերի մեծամասնությունն իրենց աջակցություննեն հայտնել Քիմին:

Նույն շարքից