գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

ՀՀ իշխանությունները պահանջում էին հանձնել Աղդամը․ Վիտալի Բալասանյանը մանրամասներ է հայտնում 90-ականների դեպքերից

 

 

1991-94 թվականներին ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր 4 բանաձևերը մենք պաշտպանել ենք: Սակայն, երբ Ադրբեջանը պարտությունը պարտության հետևից կրում էր, վազելով մտնում էր ՄԱԿ, ընդունում այդ բանաձևը, իսկ մի քանի ամիս հետո վերակազմավորվելուց հետո սկսում էր մարտական գործողությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանը խոսեց նաև 2016 թվականի ապրիլյան դեպքերի մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը վազեց Կրեմլ և խնդրեց պատերազմին վերջ տալ, երբ հայկական կողմը պատրաստ էր հակահարձակման անցնել. «Մենք այդպես ազատագրել կամ գրավել ենք, ով ինչ տերմին ուզում է, թող ասի, Աղդամը մյուս շրջանները: Նորից եմ կրկնում, պատմաիրավական առումով դրանք Արցախի տարածքներն են: Մենք ունենք փաստեր: Գոնե 1917 թվականի Արցախի Ազգային խորհրդի գործունեությունը նայեք: Փաստեր ու արխիվներ կան»:

Արցախի նախկին ԱԽ քարտուղարն ասաց՝ երբ իրենք սկսել են կրակակետերը լռեցնել և ցամաքային ճանապարհ բացել ՀՀ-ի հետ, ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, բոլոր ժամանակներում դեմ են արտահայտվել. «Պաշտոնական հայտարարություն եմ անում: Երբ մենք ազատագրեցինք Քարվաճառի շրջկենտրոնը, 93 թվականին Գորիսում եղավ Գորիսի հայտնի հանդիպումը, ուր հրավիրվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն խորհրդի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, որպեսզի ստորագրեն փաստաթուղթը, որ մեր զորքերը Քարվաճառից դուրս են գալիս: Արցախյան կողմը դեմ է արտահայտվել, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Հիմա հարց են տալիս, թե առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության ոնց են ազատագրվել տարածքները: Հարցին թող նա պատասխանի: Ավելին ասեմ՝ արդեն, երբ մենք Քարվաճառի շրջանը, Շուշին, Լաչինի միջանցքն ազատագրել էինք, Ադրբեջանն ամբողջ ուժը կուտակել էր Աղդամի տարածքում: Ռազմական պլացդարմն ավելի վտանգավոր էր, քան նախկինում: Մենք այդ ժամանակ տեսանք դրսից վարձկանների՝ աղվաններ, չեչեններ, զորքեր, Ուկրաինայի ռազմական օգնություն:

Կային կարևոր կրակակետեր, որոնք պետք է ազատագրեինք ու լռեցնեինք,  դա շատ կարևոր էր: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ գնաց մեր այդ որոշմանը: Երբ մենք սկսել էինք օպերացիան, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մարդ ուղարկեցին՝ պահանջելով հեռու մնալ օպերացիայից: Սակայն ԼՂՀ ղեկավարության որոշումը մեկն էր՝ րոպե առաջ ազատագրել Աղդամի տարածքը: Հրամանատարը ես եմ եղել: Ես Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարն էի: Իմ տրամադրության տակ ունեի 3000 զինվոր: Օպերացիան սկսեցինք հուլիսի 22-ի երեկոյան: Գիշերը ժամը 3-ին լուր տվեցին՝ պահանջելով դադարեցնել օպերացիան, սակայն մենք չենթարկվեցինք: Ես պարտավոր էի կատարել ԼՂՀ ղեկավարության հրամանը: Արդեն հաջորդ օրը կեսօրին Աղդամն իր շրջակա բնակավայրերով ազատագրվեց:

Մոտ մեկ շաբաթ անց ամեն օր ՀՀ իշխանությունները պահանջում էին լքել Աղդամի տարածքը: Ես անձամբ կտրուկ դեմ եմ եղել, չեմ լքել: Մեկ շաբաթ անց Աղդամ եկավ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանն ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը: Նրանք ողջ են, կարող եք հարցնել: Նրանք եկան իմ շտաբ, որտեղ գտնվում էին բոլոր 6 գումարտակների, դիվիզիոնի հրամանատարն ու իմ բոլոր տեղակալները: Այդ ժամանակ ես դիրքերում եմ եղել: Երբ ինձ լուր տվեցին, եկա շտաբ, տեսա այդ մարդկանց: Հարցը հետևյալն էր՝ ՀՀ քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել, որ պետք է լքել Աղդամի տարածքը»:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից