Հասարակություն 

Այս պահին 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց․ Նոր մանրամասներ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում երեխաների թունավորման դեպքի մասին

«Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում:
Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Այս պահին 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից