Քաղաքականություն 

Մենք գիտենք, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը խոսել Ալիևի հետ վերելակում, թե ինչ է նա բանակցում ԱՄՆ-ում. Վիտալի Բալասանյան

analitik.am

Երբ լրագրողները մայիսի 9-ին ինձ հարցրեցին, թե ինչի մասին են Փաշինյանն ու Ալիևը խոսել վերելակում, ես ասացի, որ վարչապետը գտնվում է ինձանից մեկ քայլ հեռու: Մենք մոտավորապես գիտեինք, թե ինչի մասին են եղել բանակցությունները: Մենք էլ ունենք աղբյուրները, թե վարչապետն ում հետ է հանդիպել, մենք տեղյակ ենք վերելակային դիվանագիտության մասին, ինչի մասին են խոսել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանն ասաց, որ այդ մասին չեն բարձրաձայնել՝ սպասելով, որ ՀՀ վարչապետը ներկայացնի, թե ինչի մասին է խոսում վերելակում և ինչպիսի տեսլական է ներկայացրել. «Ես ստիպված եմ եղել համայն հայությանը տեղյակ պահել, թե ուր են տանում այս քաղաքական իշխանությունները»:

Բալասանյանը հայտարարեց, որ ինքը ժողովրդի ծնունդն է, իր անցած ճանապարհը թույլ չի տալիս սխալ բաներ ներկայացնել. «Ես այս երկրի զավական եմ»:

Արցախ ԱԽ նախկին քարտուղարի խոսքերով, այսօր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական խողովակը կոտրված է, Հայաստան-Իրան դիվանագիտական խողովակը փշրված. «Ես քաղաքական տերմիններից տեղյակ եմ, հասկանում եմ, թե ինչ եմ ասում: Ես տեղյակ եմ, թե ԱՄՆ-ում ինչ բանակցություններ է վարում Նիկոլ Փաշինյանը: Մենք տեսանք, թե ինչպիսի ծախսերով նա գնաց ԱՄՆ: Մենք տեսանք, որ հանդիպում է Ադամ Շիֆի հետ, ով սկսել է նախագահ Թրամփի իմփիչմենտի գործընթացը: Սա՞ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Մենք չենք տեսնում տեսլականը, որն ունի Հայաստանը, համայն հայությունը Մերձավոր Արևելքի մասով, իսկ այնտեղ մեծ թվով հայեր կան: Մենք առաջարկություններ ենք արել ՀՀ վարչապետին, այնպես չէ, որ միայն քննադատում եմ: Որևէ օրակարգային հարց չեն սկսել: Մենք որևէ հակափաստարկ չտեսանք իմ վերջին հայտարարություններին: Ֆեյսբուքներում հարձակվում են, հայհոյում են, բայց փաստարկներ չկան»։

Նույն շարքից