Քաղաքականություն 

Արցախը միշտ լինելու է հայկական ու առայժմ չի կարող լինել Հայաստանի մարզ. Բալասանյան

analitik.am

Ես Նիկոլ Փաշինյանի հակառակորդը չեմ, ինձ համար ցավալի է, որ սոցկայքերում Նիկոլ Փաշինյանին ծաղրածուի կերպարով են ներկայացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

Խոսելով Արցախի հետագա կարգավիճակի մասին՝ Բալասանյանը նշեց, որ Արցախը միշտ լինելու է հայկական՝ մինիմում այս տարածքներով. «Արցախն առայժմ Հայաստանի մարզ չի լինելու: Երբ Արցախը մինիմում այս տարածքներով կճանաչվի միջազգային հանրության կողմից, մեր տնտեսական, քաղաքական, անվտանգության հարցը կլուծվի, համայն հայությունը կորոշի: Այսօր Արցախում ապրում է 150 հազար բնակչություն, գրեթե 100 տոկոսը հայեր են, ունենք բոլոր պետական ինստիտուտները: Արցախի հարցը պետք է լուծի համայն հայությունը»:

Նույն շարքից