Հասարակություն Տեսանյութեր 

88 թվականին կրակողը, սպանողը, վիրավորողը ես եմ եղել. Բալասանյանը չցանկացավ պատասխանել Քոչարյանի «հիմարություններին»

analitik.am

 

 

Ես չեմ ուզում հիմարություններին անդրադառնալ: Ձեր նշած մարդը 3 ու ավելի տարիներ եղել է ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ: Եթե գոնե ասի, թե Արցախի ու Հայաստանի տարածքում քանի զորամաս է եղել, հերիք կլինի, որ նա իր պատասխանը ստանա: Ես փիառներով չեմ զբաղվում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը՝ խոսելով Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, թե ինքը փիառի համար է ապրիլյանի ժամանակ առաջնագիծ գնացել։

Բալասանյանը խոսեց նաև 88 թվականի փետրվարի 22-ի Ասկերանի հայտնի դեպքերի մասին. «Կազմակերպիչը, կրակողը, սպանողը, վիրավորողը ես եմ եղել: Բարձրաձայնում եմ: Այն ժամանակ քրեական գործեր են հարուցվել, մինչև 91 թվականը քննչական գործը շարունակվում էր, այս պահին այդ գործերի պատճենները գտնվում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունում: Դրան գումարվել են մինչև 91 թվականը կատարած գործողությունները, որոնք կատարել ենք: Ինչու չէ դիվերսիաներ ենք արել: Անդրանիկ Քոչարյանը չէ, որ պետք է գնահատական տա իմ մասին: Նույնիսկ եթե 88 թվականի փետրվարից հետո Արցախից հեռանայի, քանի որ գտնվում էի հետախուզման մեջ, արածն արդեն հերիք է եղել, որ ես մնամ պատմության մեջ: Սակայն դրան գումարվել է 91-94 թվականների արածը: Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին, թե որ զորամասում եմ ես ծառայել, ինչ պաշտոններ եմ զբաղեցրել: Նա կպատասխանի, խնդիր չկա»:

 

 

 

Նույն շարքից