Հասարակություն 

Իմ թոռնիկն այլևս չի ուզում ինձ նմանվել, տեսնում է, թե սոցկայքերում ինչ են գրում. Բալասանյան

analitik.am

Այն հոդվածը, ինչի մասին հիմա խոսում են Հայաստանի գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն, վարչապետը, դատարանները, 2008 թվականին ընդհանրապես չի եղել: Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են մի պարզ պատճառով՝ ուզում են ոչնչացնել նախկին բոլոր արժեքները: Մենք տեսանք, որ գեներալների նկատմամբ գործեր են հարուցում: Մենք տեսանք, որ Երևանում ինձ ուզում էին փռել ասֆալտին: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանի խոսքերով, հայ փոքրիկները պետք է ունենան կերպար, ում կուզենան նմանվել: Նա նշեց, որ իր թոռնիկներից մեկը, ով ուզում է գեներալ դառնալ, այլևս չի ուզում իրեն նմանվի, քանի որ տեսնում է, թե ինչեր են գրում իր մասին. «Ո՞ւմ պետք է ցանկանան նմանվել մեր երեխաները: Օրինակ ինձ համար այդ կերպարը մեր ուուցիչն էր»:

Քոչարյանի մասին Բալասանյանը նշեց, որ վերջինս կանգնած է եղել ազատամարտի ակունքներում, ներդրում ունի հաղթանակի գործում. «Ես չեմ ասում, որ նա ամեն օր խրամատներում էր, սակայն, երբ նրա ներկայության կարիքը կար, նա միշտ մեր կողքին էր»:

Նույն շարքից