Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլը շանտաժներով պահել է իր թերթը. Վիտալի Բալասանյանը պնդում է, որ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից

analitik.am

 

 

Նիկոլ Փաշինյանը երբեք չի կիրառում «համայն հայություն», «հայ ազգ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

«Նա միշտ ասում է «ՀՀ հպարտ քաղաքացի» կամ «ժողովուրդ» ջան: Հետո ասում է, որ բոլորը վարչապետ են: Հիմա այդ վարչապետերից մեկը գնում է կառավարություն ու ասում է, որ ինչ-որ հարց կա ու այդ մարդուն ձերբակալում են: Նիկոլը պատասխանատվությունից փախել է շատ շուտվանից: Այդ մարդը երբեք իր վրա պատասխանատվություն չի վերցրել: Նա ամպագորգոռ հայտարարում է, թե միլիարդներ են տարել և այլն: Ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին, ճանաչում եմ այն թերթը, որը ղեկավարել են նրանք: Ցույց տվեք մի թերթ, ստուդիա, որը կարողանում է ինքնաֆինանսավորվել: Նիկոլը շանտաժներով պահել է իր թերթը: Կգա ժամանակը կասեն, թե ով 500 դոլար տվեց, որ սրա վրա գրի, 1000 դոլար տվեց, որ նրա վրա գրի, ով 2000 տվեց, որ նյութ հանի: Շանտաժներով չի կարելի երկիր կառավարել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հենց ինքն այդ մասին խոսում, Բալասանյանը նշեց. «Եթե ոչ ես, ապա՝ ո՞վ»:

 

 

Նույն շարքից