Բարի օր Քաղաքականություն 

Բալասանյանը բացահայտեց, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանն իրեն Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո

analitik.am

Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ ու դրանից հետո ես առաջին անգամ հանդիպեցի Սերժ Սարգսյանի հետ, նա ասաց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի հետ հակադրություն չլինի: Նա ասաց, որ հարաբերությունները պետք է ջերմ պահել: Երդվում եմ ամեն ինչով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե իր հայտարարություններն անելիս իրեն ուղղորդել են Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, Բալասանյանը նշեց, որ որևէ մեկն իրեն չի կարող ուղղորդել. «Դուք երևի ինձ լավ չեք ճանաչում»:

Բալասանյանը նշեց, որ քաղաքական որևէ հարց չի քննարկում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ. «Նա հիմա էլ Արցախում է, մենք երեք ընթրել ենք: Քաղաքական հարցեր չենք քննարկել: Կարող եք դուք ինձ տալ տեսախցիկ ու կտեսնեք, թե ինչի մասին ենք խոսում: Մենք ճաշում ենք, խոսում, վերադառնում անցյալ, խոսում մեր սխալների մասին: Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին չենք խոսում: Ես որևէ մեկի մարդը չեմ: Իմ չափսերը, անցած ճանապարհը, իմ տոհմը նման բան թույլ չի տա: Իմ նախնիները լուրջ մարդիկ են եղել»:

Նույն շարքից