Քաղաքականություն 

Բալասանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրեց դավաճանության մեջ

analitik.am

ՀՀ իշխանությունների վարած այսօրվա քաղաքականությունը հայանպաստ չէ, Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ գիծ չկա: Մենք Հայաստանում չենք տեսել տնտեսական ծրագիր: Հայաստանի ԱԺ-ում պատգամավորներից մեկը (Քրիստինե Պողոսյան) նույնիսկ եթե տկլոր թուղթ բերի ու ասի, որ ամեն ինչ լավ է լինելու, իրենք հավանություն կտան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

«Մենք սպասում էինք, որ նոր իշխանությունը պետք է միաբանվելու կոչ աներ, սակայն եղավ հակառակը: Տեսեք, թե ինչ վիճակում է հայությունը: Դավաճանություն է, երբ ազգը պառակտում են: Մենք տեսնում ենք, որ այլ երկրների համասեռամոլներ, ԼԳԲՏ ներկայացուցիչներ են գալիս Հայաստան: Իհակե ՔՊ-ում կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են խնդրի մասին, ճիշտ գնահատական են տալիս, սակայն մեծամասնությունն այլ կարծիք ունի: Մենք խոսում ենք հազարամյակների պատմություն ունեցող հայի մասին: Սա դավաճանություն չէ՞: Դավաճանություն չէ՞ Արցախի հարցը փակուղի տանելը, դավաճանություն չէ՞, որ թույլ ենք տալիս Ալիևին խոսել Նժդեհի մասին»,-ասաց Բալասանյանը՝ նշելով, որ Հայաստանի իշխանություններն արժեհամակարգ են ոտնահարում, գեներալներին փռում ասֆալտին:

«Նիկոլ Փաշինյանը պետք է պատմություն կարդա, որ Ալիևին ասի, թե ով է եղել Էմին Ռասուլազդեն»,-հավելեց Բալասանյանը:

Նույն շարքից