Տեսանյութեր Քաղաքականություն 

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բոլոր ոստիկանները ենիչերներ են, պետք է սատկացնել. Բալասանյանը մանրամասներ է պատմում ՊՊԾ գնդի գրավման օրերի մասին

analitik.am

 

 

Եթե իմ, իմ ժողովրդի, իմ պետության, Արցախի, Հայաստանի ժողովրդի, սահմանների դեմ որևէ ահաբեկչություն, ոտնձգություն լինի, էլ չենք ներելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ ֆիզիկապես ոչնչացնելու են:

«Ես ուզում եմ ներողություն խնդրել Արթուր Վանոյանի ընտանիքից: Վանոյանն ապրիլյան դեպքերին ներկա է եղել հյուսիսում տեղակայված տարածաքում, իր պարտականությունները փայլուն է կատարել: Հիմա այն մասին, թե ինչու եմ ներողություն խնդրում: Երբ ես հայտնվեցի ՊՊԾ գնդի տարածքում, ասել եմ, որ ինձ ցույց տան տեղը, որտեղ սպանվել է Արթուր Վանոյանը: Ցույց են տվել մի սենյակը: Անկյունում կար արյան հետք, որը ձգվում էր մոտ 4-5 մետր: Պարզից էլ պարզ երևում էր, որ Արթուր Վանոյանը մոտ 5 ժամ եղել է վիրավոր: Այդ 32 հոգանոց խմբից վիրավորվել է մեկը, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է: Ես հիմա հարց եմ տալիս նրանց՝ ինչո՞ւ Վանոյանին դուրս չեք բերել, կամ առաջին օգնություն չեք ցուցաբերել: Վարուժան Ավետիսյանն ասաց, որ նա ենիչեր է: Որ հերքի իմ ասածը, եթե նման բան չի եղել: Նա ասաց, որ բոլոր ոստիկանները ենիչերներ են, նրանց պետք է սատկացնել: Ես ներողություն եմ խնդրում Վանոյանի ընտանիքից: Հիմա նույն Վարուժան Ավետիսյանն ասում է, որ պետք է ձերբակալել ինձ: Հարցրեք Սասնա ծռերին, թե որտեղ է հայտնվել Վանոյանի մարմինը: Երբ սկսեն պատասխանել, բոլորս կտեսնենք, որ նրանք ահաբեկություն են կատարել: Այդ օրերին տարածքում ապրող բոլոր մարդիկ ահաբեկված են եղել»:

 

 

Նույն շարքից