Քաղաքականություն 

Եթե Արցախի նախագահն ինչ-որ ահաբեկչի հետ նստի խոսի, ինձ համար կդառնա համար մեկ ահաբեկիչը, Բեն Լադենից վտանգավոր. Բալասանյան

analitik.am

Եթե իմ, իմ ժողովրդի, իմ պետության, Արցախի, Հայաստանի ժողովրդի, սահմանների դեմ որևէ ահաբեկչություն, ոտնձգություն լինի, էլ չեն ներելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ ֆիզիկապես ոչնչացնելու են:

Հարցին, թե ինքն ինչ կանի, եթե ինչ-որ մեկը խոսի Արցախի իշխանությունների ոչնչացման մասին, Բալասանյանը պատասխանեց՝ եթե փորձեն ահաբեկություն անել, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին. «Եթե Արցախի նախագահը որևէ ահաբեկչի հետ նստի ու ինչ-որ հարցի շուրջ խոսի, նա ինձ համար համար մեկ ահաբեկիչը կլինի, Բեն Լադենից ավելի սարսափելի ահաբեկիչ, կստանա այն, ինչի մասին ես խոսում եմ»:

Բալասանյանն ասաց, թե չի ուզում, որ իր երկրում լինի ահաբեկիչ, անպատիժ մարդասպան, հանցագործություն կատարող. «Ես չեմ ուզում լինի մի մարդ, ով պետական պահպանման հատուկ տարածք է գրավում, ինչպես Նիկոլ Փաշինյանը գրավեց ռադիոտունը: Դա նույն արարքն է, ուղղակի մահվան ելք չունեցավ: Ռադիոտունն էլ է հատուկ պահպանման տարածք: Այնտեղ գտնվողները պատանդ են եղել: Իսկ ՊՊԾ գնդում պատանդ են վերցրել ոստիկաններին, բժշկական անձնակազմին»։

Նույն շարքից