Միջազգային Քաղաքականություն 

Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Մանբիջ քաղաքը

Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Մանբիջ քաղաքը և հարևան բնակավայրերը, այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունից հայտնել են նաև, որ ամերիկյան զինված ուժերը լքել են իրենց Դադաթ և Ումմ-Միալ հենակետերը, որոնք տեղակայված են Մանբիջի մոտ և ուղևորվում են դեպի Իրաքի հետ Սիրիայի սահման։

Ավելի վաղ Newsweek-ը, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը սիրիական Մանբիջ քաղաքում իրենց դիրքերը փոխանցում են Ռուսաստանի զինված ուժերին։

Նրա խոսքով, ԱՄՆ զինված ուժերը, «որոնք վաղուց գտնվում են այս տարածքում, օգնում են Ռուսաստանի զինված ուժերին արագորեն տեղակայվել ոչ անվտանգ տարածքում»:

«Ըստ էության, դա հանձնում է»,-ասել է Պենտագոնի խոսնակը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից