Հասարակություն 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

analitik.am

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվանից մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Սննդից օգտվել է ՔԿՀ-ում պահվող 366 անձ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից։

Համեմատության համար նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, սննդից օգտվել էր 300 անձ:

Հոկտեմբերի 16-ից ծրագիրը կմեկնարկի նաև ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Սա նշանակում է՝ քրեակատարողական հիմնարկներում ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։

70 օր տևողությամբ փորձնական ծրագրի  հաջող իրականացման դեպքում  հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

Նույն շարքից