Քաղաքականություն 

Եթե Բալասանյան Վիտոն 100 դոլար բանակից տարել է, եթե 5 լիտր բենզին տարել լցրել է հոր ավտոն, տարեք կախեք. Բալասանյան

analitik.am

Եթե ես 100 դոլար բանակից տարել եմ, եթե 100 դոլար տարել եմ պետական ինչ-որ տեղից, տարեք կախեք՝ բայց փաստով: Ինձ վրա կեղտ մի՛ շպրտեք, որևէ մեկը նման իրավունք չունի: Փաստով ցույց տվեք, որ ես բան եմ տարել բանակից, 5 լիտր բենզին եմ տարել լցրել հորս մեքենան, պետական պաշտոնյա եղած ժամանակ ինչ-որ խանութ են ինձ տվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վիտալի Բալասանյանը:

Ինչ վերաբերում է մյուսներին, ում անունը շրջանառվում է բանակից գողություն կատարելու վերաբերյալ խոսակցություններում, Բալասանյանն ասաց, որ պետք է գնալ այդ մարդկանցից հարցնել. «Ես հայտարարագիր նայող չեմ: Ես մեր տան բյուջեն եմ կազմում: Երբ պատգամավոր եմ եղել, մասնակցել եմ Արցախի բյուջեն կազմելուն: Ես ուրիշի գրպանի փողերը չեմ հաշվել ու չեմ հաշվում»:

Ասուլիսի վերջում Բալասանյանը կոչ արեց համայն հայությանն արժեհամակարգերին տեր կանգնել. «Եկեք միաբան, համախմբված վերացնենք չար երևույթները, այլապես վտանգաված ենք: Նորից եմ կրկնում, որ Արցախը Հայաստանի մարզ չի դառնալու, քանի դեռ չի լուծվել քաղաքական հարցը: Այն լինելու է երկրորդ հայկական պետությունը՝ մինիմում այսօրվա սահմաններով: Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ: Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է ու հայությունը, Արցախի հաջողությունները համայն հայության սեփականությունն է, այն որևէ մեկի սեփականությունը չէ: Եկեք լինենք միակամ ու միաբան»:

Նույն շարքից