Հասարակություն 

Ծովինար Խաչատրյանը նոր աշխատանքի է անցել

Armdaily.am կայքի նախկին տնօրեն Ծովինար Խաչատրյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի PR պատասխանատու: Analitik.am-ի հետ զրույցում վերջինս հաստատեց տեղեկությունները:

Խաչատրյանը 2000-2002թթ. եղել է «Հայաստանի ազգային ռադիոյի» մշակութային հաղորդումների խմբագիր, 2003-2005 թթ. «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ»-ի խմբագիր, 2005-2007թթ. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի մամուլի քարտուղար, 2007-2010թթ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, 2010թ. «Քաղաքականության և սոցիոլոգիայի ինստիտուտ»-ի հանրային կապերի մենեջեր, 2010-2011թթ.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, 2011-2015թթ. ՀՀ արդարադատության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնի պետ, 2015-2016թթ. ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ, 2016թ-ից ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ:

Խաչատրյանը նաև դասախոսական գործունեություն է ծավալում, զբաղվել է հասարակական աշխատանքով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից