Հայաստան Քաղաքականություն 

Ծաղկաձորի հանդիպմանը ներկա են եղել նաև Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը։

Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը մասնակցել են ՀՀ բիզնես միջավայրի խոշոր ու ակտիվ ներկայացուցիչներ և ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Քննարկումն անցել է բավական գործնական մթնոլորտում, որի ժամանակ հիմնական թեման առնչվել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։

Երկու նախկին վարչապետները միմյանց նկատմամբ բավական ջերմ են եղել և քննարկվող թեզերի հետ եղել են համակարծիք, ինչը մեր զրուցակիցը գնահատեց որպես զարմանալի։

Ի դեպ, տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ մինչև 2020-ի սկիզբ այս երկու քաղաքական գործիչները ՀՀ քաղաքական դաշտում գուցե ավելացնեն իրենց ներկայացվածությունը, իսկ թե ինչ ձևաչափով, դեռևս մնում է անորոշ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից