Քաղաքականություն 

Այս օրերին գաղտնի Հայաստան է ժամանել անցումայինի «կնքահայրը». «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում է անհասկանալի իրավիճակ տիրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները, քաղհասարակությունից որոշ ներկայացուցիչներ, գումարած ՀԱԿ-ն ամբողջությամբ, լծված են առաջ տանել այն «համոզմունքը», թե ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է, և այդ ամենի հանգուցալուծումը տեղի կունենա միայն Հրայր Թովմասյանի հրաժարականով։

«Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստան է ժամանել անցումային արդարադատության փորձագետ Ռուբեն Կարանզան, որը Հայաստանի արդարադատության ոլորտի հետ կապված հատուկ զեկույց է պատրաստում, և չի բացառվում, որ առաջիկայում դրա մասին իշխանական խողովակներով փոքր «դոզաներով» տեղեկություններ նետվեն։

Այցի շրջանակում նա հանդիպել է ՍԴ դատավոր, ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից