Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունը փաստեց՝ «Վահեն սխալ էր, Հրայրը՝ ճիշտ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության և ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի միջև անջրպետ է առաջացել։ Իշխանությունը ոչ միայն ընթացք չտվեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հայտնի նամակին, այլև մի բան էլ սխալ հանեց նրան՝  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումով փաստելով, որ «Վահեն սխալ էր, Հրայրը՝ ճիշտ», ու «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթը սոսկ բառախաղ էր։

Բանն այն է, որ այդ դիմումն ուղղված էր «ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելուն», այլ ոչ թե անդամի, ինչպես պնդում էր Վահե Գրիգորյանը՝ ասելով, որ ՍԴ-ում կա 2 դատավոր՝ ինքը և Արման Դիլանյանը, մյուսներն անդամ են, քանի որ ընտրվել են չփոփոխված Սահմանադրության նորմերով։

Ինչևէ, հիմա Վահե Գրիգորյանն ամեն ինչ անում է իշխանություններին համոզելու համար, որ հարկավոր է անցնել Թովմասյանին չեզոքացնելու իր մատնանշած պլան Բ-ին և կյանքի կոչել իր նամակի երկրորդ կետը։

ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական իրավասու մարմիններին՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հարցով, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրություններ անցկացնի և նշանակի ՍԴ դատավորներին՝ ավարտելով ՍԴ դատարանակազմությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից