Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Բինյամին Նեթանյահուն խնդրանքով դիմել է Վլադիմիր Պուտինին

analitik.am

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է ներում շնորհել Նաամու Իսախարին, ով Ռուսաստանում դատապարտված է թմրանյութերի մաքսանենգության համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վարչապետ Բինիամին Նեթանյահուն դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ներում շնորհել Նաամու Իսախարին և վերադարձնել նրան Իսրայել», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ նույն խնդրանքով Պուտինին դիմել էր նաև Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին։

Հոկտեմբերին Իսրայելի ԱԳՆ-ն Նաամու Իսախարի նկատմամբ կիրառված պատիժը համարել է անարդար և ոչ համաչափ։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 11-ին, Խիմկիի քաղաքային դատարանը Իսրայելի քաղաքացի Նաամա Իսախարին դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման։ Այս տարվա գարնանը Շերեմետևո օդանավակայանում ձերբակալված 25-ամյա աղջկա մոտ հայտնաբերվել էր 9,6 գրամ հաշիշ։

Նույն շարքից