Միջազգային Քաղաքականություն 

Անկարան բացատրել է, թե ինչու է Էրդողանը սեղմել Ղրիմի պատգամավորների ձեռքերը

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին հանդիպում չի ունեցել Ղրիմի Պետդումայի պատգամավորներ Նատալյա Պոկլոնսկայի և Ռուսլան Բալբեկովի հետ, պարզապես պատահաբար սեղմել է նրանց ձեռքը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Եկատերինա Զելենկոն, փոխանցում է Լենտան։

Տեղի ունեցածը Ուկրաինայի ԱԳՆ այցի ընթացքում բացատրել է նաև Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեդ Գուլդարը։ Դիվանագետն ասել է, որ Ստամբուլում տեղի ունեցող ֆորումին ժամանած հյուրերի ցանկը չի համաձայնեցվել Թուրքիայի իշխանությունների հետ։ Էրդողանը ողջունել է ֆորումին մասնակցող հյուրերին՝ սեղմելով նրանց ձեռքը, այդ թվում՝ վերոնշյալ պատգամավորների։  Նրանց հետ առանձին հանդիպում չի եղել։

«Դեսպանը հստակ նշել է, որ խոսքը պատահականության մասին է, ոչ թե նպատակային գործողության»,-ավելացրել է Զելենկոն:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ին, Ուկրաինան անհանգստություն էր հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, որ Էրդողանը հանդիպել է Ղրիմի Պետդումայի պատգամավորների հետ: Երկրի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիա և կանչել Թուրքիայի դեսպանին:

Նույն շարքից