Հասարակություն 

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 74-ի

analitik.am

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 74-ի, անհետ կորածների՝ 11-ի: Այս մասին հայտնում է NHK-ը՝ հավելելով, որ տուժածների թիվը հասնում է 200-ի:

Ամենաշատը տուժել են Ֆուկուսիմա և Միյագա պրեֆեկտուրայի բնակիչները: Այս երկու շրջաններին հաջորդում է Կանագավա պրեֆեկտուրան:

Ուժեղ անձրևները մոտ 100 սողանքի պատճառ են դարձել ամբողջ երկրի տարածքում, մոտ 120 հազար տուն դեռ մնում է առանց հոսանքի և ջրի: Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ անհրաժեշտ կլինի աղետի հետևանքները վերացնելու համար: Խնդիրներ կան նաև ճանապարհների մասով: Ենթադրվում է, որ այս մասով հարցը կլուծվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ «Հագիբիսը» Ճապոնիայում վերջին 60 տարվա ամենաուժեղ թայֆունն էր:

Նույն շարքից