Առողջապահություն Հասարակություն 

Դեղերն անվճար կտրամադրվեն հակավիրուսային բուժման կարիք ունեցող հիվանդներին

«Հայաստան-Արցախ» հիմնադրամն առողջապահության նախարարությանը նվիրաբերել է օmbitasvir/paritaprevir/ritonavir+dasabuvir (3D) դեղերը, որոնք նախատեսված են քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1b»-ով պացիենտների բուժման համար:

Դեղերն անվճար կտրամադրվեն հակավիրուսային բուժման կարիք ունեցող հիվանդներին` բժշկի կողմից տրված դեղատոմսի հիման վրա:

Նշենք որ, բացառություն են կազմում (չընդգրկվելու չափանիշ) դեկոմպեսացված լյարդի ցիրոզով պացիենտները:

Քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1а» կամ գենոտիպ «1»-ի չիդենտիֆիկացված սուբտիպի դեպքում բուժման համար պացիենտը պետք է հավելյալ ձեռք բերի «ռիբավիրին» դեղը:

Քրոնիկական հեպատիտ Ց-ի գենոտիպ «1b» և քրոնիկական հեպատիտ Բ համավարակ պացիենտներին բուժումը հնարավոր է տրամադրել «տենոֆավիր» դեղամիջոցի ավելացման պարագայում, որը նույնպես պետք է պացիենտը ձեռք բերի:

Բուժման վերաբերյալ մանրամասները կտրամադրեն վիրուսային հեպատիտների բուժման փորձ ունեցող բժիշկ-մասնագետները:

Տեղեկատու հեռախոսահամար

ՀՀ ԱՆ դեղերի վարչություն

060 80 80 03 ներքին 1411, 1421,1413,1423,1422

«Նորք» ԻԿՀ՝  (010) 65 50 42

Առողջապահության նախարարություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից