Հասարակություն 

Գտել են Քիմ Քարդաշյանի «երկվորյակին» /լուսանկար/

Բրիտանացի բյութի բլոգեր Սոնյա Ալին հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանին նման լինելու շնորհիվ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

24-ամյա աղջիկը ծնվել է Լոնդոնում, բայց ներկայումս ապրում է Դուբայում։

Այս պահին Սոնյայի Ինսթագրամի էջին հետևում է 1 միլիոն մարդ։ Սոցցանցի օգտատերերը մեկնաբանություններում ակտիվ քննարկում են Քիմ Քարդաշյանի հետ նրա նմանությունը:

«Դուք Քիմին ավելի շատ եք նման, քան ինքը ձեզ: Սա խելագարություն է»,-գրել է օգտատերերից մեկը:

«Համոզվա՞ծ եք, որ Քիմ Քարդաշյանի երկվորյակ քույրը չեք»,-մեկնաբանել է մեկ այլ օգտատեր։

https://www.instagram.com/p/B3XdB57g4MH/?utm_source=ig_embed&utm_campaign=dlfix&fbclid=IwAR2ihQTw3kejTDzlBN_9rVh9XmnTatY62hpicjy5cPEAKTbY_L0h1q5GNsU

Նույն շարքից