Հասարակություն 

Տուժած ոստիկանը 2-3 օրվա մեջ դուրս կգրվի, վիճակը կայուն է

Ընդհանուր վիճակը կայուն է, ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթնային շրջանի սալջարդ: Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում: Հիմա վիճակը կայուն է, գտնվում է վերահսկողության տակ, ստանում է բուժումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է այս գիշեր վիրավորված ոստիկանին բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանը:

Բժիշկը նշեց, որ վիրավորումը գլխի գագաթային հատվածում է. «Կատե քննությամբ պարզել ենք, որ գլխուղեղում տրավմատիկ բնությի փոփոխություններ չեն հայտնաբերվել: Նախնական հայտնաբերվել է գլխուղեղի ցնցում»:

Տուժած ոստիկանը դուրս կգրվի 2-3 օրվա մեջ:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։

Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան խոր վիշտը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից