Հասարակություն Տեսանյութեր 

Գյումրու ավտոմաքսատունը լինելու է տեխնիկայի վերջին ճիչով. Դավիթ Անանյան

analitik.am

 

 

Մենք ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավ, վերևում հյուսիսում: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում: Կենտրոնը կառուցվելու՝ շուրջ 21 հեկտարի վրա, այս պահին շուրջ 6 հեկտարն է իրացվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանը նշեց, որ կենտրոնների շահագործման պահից, ինչը կլինի մոտ 3 տարուց, այնտեղ կենտրոնացվելու են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով. «Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանում մաքսատուն չի լինելու: Մեր նպատակը մաքսային գործառույթների մեջ արդյունավետությունը չէ, մեր նպատակներն ավելի հեռահար են՝ ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնենք: Սա կառավարության ծրագիրն է: Երևանից ամբողջ բիզնեսը գնալու է հյուսիս ու հարավ, մայրաքաղաքը բեռնաթափվում է»:

Անանյանը համաձայն չէ, որ մարդիկ մեծ ծախս են անելու ավտոմեքենաները մաքսազերծելու համար, Հանրապետությունը երկու կետի բաժանելը կօգնի խուսափել դրանից:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ նոյեմբերի սկզբին Գյումրիում ունենալու ենք 6 հեկտարի վրա գործող ավտոմաքսատուն՝ բոլոր պայմաններով և տեխնիկայի վերջին ճիչով:

 

 

 

 

Նույն շարքից