Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցների միջև խնդիր է առաջացել

analitik.am

«2019 թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի (Ararat Mirzoyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 446 հոդված, որոնցից 80-ը եղել է բացասական, 366-ը՝ չեզոք։

ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի մասին լրատվականներում շարունակում են քննադատական հոդվածներ լույս տեսնել։ Արարատ Միրզոյանին քննադատել են ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին քվեարկությունից հետո արված հայտարարության համար։ Ըստ հրապարակումների, Արարատ Միրզոյանն իր խոսքերով բացել է խաղաղաքարտերը և արդեն իսկ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է։

Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցների միջև խնդիր է առաջացել։ Նախ Արարատ Միրզոյանը հորդորել է, որ ԱՆ փոխնախարարը դասեր չտա ԱԺ-ին, իսկ նախարար Թորոսյանը, անդրադառնալով Միրզոյանի հայտարարությանը, խնդրել էր նախագծեր սկելուց առաջ գոնե ինֆորմացիոն մակարդակում իրենց հետ քննարկում անել։ Արարատ Միրզոյանն էլ պատասխանել է նախարարին և հավելել է, որ ինքն է դիմել նախարարի տեղակալին, ով ոչ կոռեկտ է եղել իր դիմելաձևվում։

Քննադատության է արժանացել նաև ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը։ Վահան Կոստանյանը սարկազմով գրել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունն արդեն Արցախում է։ Եվ հավելել էր, որ պրն. Փալոունիին ուղեկցել են Արցախ, հողերը հանձնելուց առաջ ցույց տան վերջին անգամ»։

«Մեդիա պաշտպան»

Նույն շարքից