Հասարակություն Պատահարներ 

Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

analitik.am

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից