Հասարակություն Տեսանյութեր 

Անանյանը՝ տեղեկությունների մասին, որ իր տեղակալը «սեր ունի» խոշոր խաղադրույքներ կատարելու հետ

analitik.am

 

 

Պարոն Մաշադյանին ճանաչում եմ 1988 թվականի սեպտեմբերի 1-ից: Մենք 30 տարվա ընկերներ ենք: Պատկերացրեք, որ մենք երբեք չենք էլ զրուցել իրար հետ խաղադրույք կատարելու մասին, որովհետև ես գիտեմ, որ նման բան չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով մամուլում տարածվող տեղեկությունների մասին, թե իր առաջին տեղակալը խոշոր խաղադրույքներ անելու հետ «սեր ունի»:

Անանյանը նշեց, որ ցանկացած անձ ցանկացած տեղ խաղադրույք անելու իրավունք ունի, եթե այն չի դառնում հիվանդություն և չի վտանգվում այդ մարդու ծառայողական պարտականությունների կատարումը. «Քանի դեռ նման բան չկա, մենք որևէ անձի չենք կարող արգելել խաղադրույք կատարել: Ես չգիտեմ նման օրենքի գոյության մասին, եթե կա, ասեք: Բայց եթե կա անձ, ով խաղադրույք է կատարում, պարբերաբար պարտվում է ու գումարի հայթայթումը կարող է վտանգել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարումը, մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չունենք գնալու»:

 

 

 

 

Նույն շարքից