Հայաստան Տեսանյութեր Քաղաքական գլխավոր 

ՊԵԿ նախագահը պատրաստ է հեռանալ

 

 

Վարչապետի հետ մեր հանդիպումների ժամանակ նրա հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ: Այսինքն, ՊԵԿ-ի գործառույթների մասով կան որոշակի ցանկություններ, վերապահումներ դժգոհություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ ցանկացած արդյունավետ գործող կառույց միշտ կարող է ավելի արդյունավետ գործել, իսկ ՊԵԿ-ն արդյունավետ գործող կառույց է. «Այդ առումով վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են: Սակայն պետք է ասեմ, որ դժգոհություններն իմ անձին չեն վերաբերում»:

Հարցին, թե ինքը շարունակելու է արդյո՞ք պաշտոնավարել, թե՝ գնալու՝ հաշվի առնելով այն, որ հիմա պաշտոնանկություններ են լինում՝ Անանյանն ասաց՝ եթե կլինի իրավիճակ ու այնպիսի անձ, ով ավելի արդյունավետ կիրականացնի ՊԵԿ նախագահի աշխատանքը, ինքը, իհարկե, կհեռանա. «Ընդհանրապես անփոխարինելի մարդիկ չկան»:

 

 

 

Նույն շարքից