Հասարակություն 

Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա. տոմսերի միջին արժեքը 35 եվրո

analitik.am

2020 թվականից իռլանդական Ryanair ավիաընկերությունը կսկսի թռիչքների իրականացումը Հայաստանից:

Այսօր Երևանում կայացած ասուլիսում ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ Բրայանը նշեԼ է, որ թռիչքները կիրականացվեն Հռոմ և Միլան՝ հունվարից, իսկ ամռանից՝ դեպի Բեռլին: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է նաև, որ 2020 թվականի ամռանից Գյումրիի օդանավակայանից թռիչքներ կկատարվեն Մեմմինգեն (Մյունխենի մոտակայքում)։

Դեյվիդ Օ Բրայանի խոսքով, ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35 եվրո: Նա նշել է, որ այսօրվանից հնարավոր է ամրագրել ավիատոմսերը Ryanair ընկերության կայքում:

Օ. Բրայանը ասել է, որ թռիչքները դեպի Հռոմ և Միլան կսկսվեն 2020 թվականի հունվարի 14-ից, չվերթները Երևանից դեպի Բեռլին և Գյումրիից Մեմմինգեն` 2020 թ. մարտի 30-ից 31-ը:

Նույն շարքից