ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ դեմոկրատները հետաձգել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի գործընթացի օգտին իրենց քվեարկությունը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Փելոսիի խոսքերով, օրենքում չկա որևէ պահանջ, որը պարտադրում է քվեարկել հիմա, այնպես որ այն կհետաձգվի։
Այս որոշումը կայացվել է հանրապետականների և Սպիտակ տան կողմից աճող ճնշման պատճառով։ Նա շեշտել է, որ դա շատ լուրջ խնդիր է դեմոկրատների համար, սակայն իրենք բլեֆ չեն անում, այլ փորձում են գտնել ճշմարտությունը։