Հասարակություն 

Իրանում համասեռամոլի են հրապարակայնորեն կախաղան հանել

analitik.am

Իրանում հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել համասեռամոլության մասին օրենքները խախտելու համար դատապարտված տղամարդուն։

«The Jerusalem Post»-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Նշվում է, որ 31-ամյա իրանցին, ում անունը չի հրապարակվում, կախաղան է հանվել Կազերուն քաղաքում, այս տարվա հունվար ամսին։

Նա մեղադրվում էր տղամարդկանց միջև սեռական հարաբերությունների մասին օրենքների խախտման մեջ։

ISNA գործակալությունը նշել է, որ քաղաքի բնակիչները «շնորհակալություն են հայտնել դատական իշխանությանը»։

Նույն շարքից