Հասարակություն 

Վիճաբանություն, հայհոյանքներ. Միջադեպ՝ «Զվարթնոց» օդանավակայանում

analitik.am

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով և հայհոյանքներ տալու համար, բերման են ենթարկել 25-ամյա հաշվառողին և 46-ամյա մի երևանցու: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում գծային բաժին է հրավիրվել նաև երևանցի 25-ամյա մեկ այլ երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված վայրում վիճաբանել է հաշվառողի հետ, որը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից