Հասարակություն 

Փաշինյանի խոսնակը՝ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Արցախի դրոշի բացակայության մասին

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպումից հետո սոցկայքում օգտատերերը սկսեցին ակտիվորեն քննարկել այն՝ հատուկ շեշտադրում անելով նրա վրա, որ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարների թիկունքում եղել է միայն Հայաստանի դրոշը: Այս մասին իր էջում խոսեց նույնիսկ Արմեն Աշոտյանը:

Analitik.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Արցախի դրոշը տեղադրված չի եղել, ասաց, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել:

Մեր այն հարցին, թե նորմալ է արդյո՞ք դա, պարոն Կարապետյանը նշեց, որ արդեն պատասխանեց հարցին:

 

Նույն շարքից