Տեսանյութեր Հասարակություն 

Թագավորական ընդունելություն. Ինչպես են Պուտինին դիմավորում տարբեր երկրներում /տեսանյութեր/

Ամբողջ աշխարհում լրատվամիջոցները հետևում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մերձավոր Արևելք կատարած այցին։ Նախ, Պուտինն այցելեց Սաուդյան Արաբիա, իսկ այժմ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Լրագրողներին զարմացրել է այն շքեղությունը, որով արաբները դիմավորել են Ռուսաստանի առաջնորդին։

Analitik.am-ը ներկայացնում է ՌԴ նախագահի արտերկիր այցելություններից մի քանի դրվագներ։

Արաբական Միացյալ Էմիրություններ

 

Պուտինի հանդիպումն Աբու Դաբիում իսկապես շքեղ էր։ Նախագահին դիմավորել է ԱՄԷ-ի թագաժառանգ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանը։ Արաբական ինքնաթիռները երկնքում պատկերել են Ռուսաստանի եռագույնը։ Նույնիսկ ուղեկցող ավտոմեքենաների վրա ռուսերենով գրված է եղել Ռուսաստանի ճանապարհային ոստիկանության ծառայություն։ Պուտինի Aurus մակնիշի ավտոմեքենան ուղեկցել են Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշներով արաբական ձիերը։

Սաուդյան Արաբիա

Ոչ պակաս շքեղությամբ Պուտինի դիմավորել են նաև Սաուդյան Արաբիայում։ Պուտինի ինքնաթիռի թեքահարթակի մոտ կանգնած են եղել պատվո պահակախմբի զինվորները, այնուհետև հրետանիով 21 կրակոց է արձակվել։ Թագավորի նստավայրի տարածքում Պուտինը տեղաշարժվել է էլեկտրոմոբիլով, որին ևս ուղեկցել է ձիերի շարասյունը։ Իսկ թագավորական պալատի շքեղությունն ուղղակի ապշեցրել է։

Սերբիա

2019 թվականի հունվար ամսին, Պուտինն այցելել է Սերբիա։ Նախագահի ինքնաթիռն ուղեկցել են սերբ զինվորների պատվո պահակախումբը։ Բելգրադի փողոցներով ընթացող ավտոշարասյունը շարժվել է զանգերի ներքո, որը հնչել է բոլոր եկեղեցիներից։ Մնացած բոլոր փողոցների գովազդային վահանակներին փակցված են եղել ռուսական և սերբական դրոշները։ Հարյուրավոր մարդիկ ՌԴ նախագահի դիմանկարները ձեռքին հավաքվել են Բելգրադի հրապարակում։

Թուրքիա

Անցյալ տարվա վերջին Վլադիմիր Պուտինն այցելել է Անկարա: Ըստ տեղի ԶԼՄ-ների, վերջին ժամանակներս այնտեղ ոչ ոքի այդքան սրտանց չեն դիմավորել: Օդանավակայանում հնչել են երկու երկրների օրհներգերը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն իրար ձեռք են սեղմել հրետանային կրակոցների հնչյունների  ներքո։

Չինաստան

Վլադիմիր Պուտինի Չինաստան այցերը միշտ ողջունելի են: Այդպես եղել է նաև անցած ամռանը, երբ նա ժամանել է Պեկին: Կարմիր գորգի վրա կանգնած նվագախումբը նվագել է Ռուսաստանի պետական հիմնը: Պատվիրակությանը դիմավորել են ծաղկեփնջերով և դրոշներով։ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն անձամբ է դիմավորել Վլադիմիր Պուտինին, ում հետ ունի շատ ջերմ ընկերական հարաբերություններ։

Նույն շարքից