Հասարակություն Տեսանյութեր 

Այս պահին հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն /տեսանյութ/

analitik.am

 

Ալեն Ղուլյանն իր էջում գրում է.

 

«Ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է գնում։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։

Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են։ Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով, ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ»։

 

 

 

 

Նույն շարքից