Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Սիրիական Մանբիջից փախած ամերիկացի զինվորներն «անակնկալ» են թողել ռուսների համար /տեսանյութ/

analitik.am

 

 

Ռուս լրագրողները հրապարակել են տեսանյութը, որում ցույց են տալիս Սիրիայի Մանբիջ քաղաքում ամերիկացի զինծառայողների կողմից լքված բազան։

Տեսանյութը հրապարակված է «Anna News»-ի յութուբյան էջում։

Դատելով հրապարակված կադրերից՝ ամերիկացի զինվորականները շտապել են լքել բազան, քանի որ այնտեղ մնացել է նրանց իրերը։ Օրինակ բազայում եղած սառանարանում մնացել են գազավորված ըմպելիքներ, սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և գնդակներ։

Բացի այդ, սենյակում կախված գրատախտակի վրա պատկերված է եղել Ռուսաստանի դրոշը՝ վիրավորական արտահայտություններով, ինչպես նաև Ռուսաստանի դրոշի գույներով տղամարդու սեռական օրգան։

 

 

 

 

Նույն շարքից