Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Վլադիմիր Պուտինը շտապ խորհրդակցություն է հրավիրել

analitik.am

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական առողջացման թեմայով շտապ խորհրդակցություն է կազմակերպել իր նստավայրում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ Կրեմլը նախապես չի հայտնել խորհրդակցության մասին։

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և Ռոստեխի գլխավոր գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, ինչպես նաև առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխվարչապետ Յուրի Բորիսովը, նախագահի օգնական Անդրեյ Բելուսովը և Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Օրեշկինը։

Պուտինը հատուկ խոսել է պաշտպանական կազմակերպությունների մեծ պարտքի բեռի մասին՝ նշելով, որ այն խանգարում է բարձր տեխնոլոգիական քաղաքացիական արտադրանք տալուն. «Պետք է պահանջարկի մեծ մասը բավարարվի հայրենական արտադրողի կողմից»:

ՌԴ նախագահը կարևորել է նաև պաշտպանական-արդյունաբերական ընկերությունների աշխատանքը դիվերսիֆիկացնելը:

 

 

 

 

Նույն շարքից