Միջազգային Քաղաքականություն 

Բելառուսը հայտարարել է, որ պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության

analitik.am

Մինսկը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության և կառուցողական երկխոսության, եթե այն ընթանա իրավահավասար հիմքերով։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Դապկյունասը։

Դապկյունասը երկխոսության պատրաստակամության մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի անվտանգության նոր մարտահրավերների գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Անտոնիո Միսիրոլիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մինսկում ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի բացման շրջանակներում։

Բելառուսի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Միսիրոլին հանդիսանում է ռազմական դաշինքի գլխավոր ներկայացուցիչը, ով վերջին 27 տարիներին այցելել է Բելառուս։

Նույն շարքից