Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը կրկին դրժե՞ց իր խոստումը, թե նա նույնիսկ տեղյակ չէ, որ իր անունից խոսում են

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնելուց առաջ խոստացել էր ընդունել կառավարության մոտ պարբերաբար հավաքվող զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր հանդիպում են պահանջում կառավարության ղեկավարի հետ իրենց խնդիրները ներկայացնելու համար:

Այն ժամանակ կառավարությունից հայտնեցին, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո վարչապետը կընդունի ծնողներին, սակայն դա տեղի չունեցավ:

Կառավարության վերջին նիստի օրը՝ հոկտեմբերի 10-ին, ծնողները կրկին հավաքվել էին կառավարության մոտ ու հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, սակայն նա կրկին չհանդիպեց, քանի որ այդ օրը մեկնելու էր Հայաստանից:

Կառավարության մոտ գտնվող ծնողներին, մասնավորապես՝ Մարգարիտա Խաչատրյանի հետ զրուցել էր վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով հայտնել էր, որ վարչապետը մեկնում է երկրից (Թուրքմենստան) և նշել, որ մյուս (այս) շաբաթ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարության ղեկավարը կընդունի մայրերին:

Այսօր չորեքշաբթի է, հանդիպման մասին որևէ տեղեկություն չկա: Վաղը կառավարության հերթական նիստն է ու պարզ կլինի՝ արդյո՞ք վարչապետն ընդունել է որդեկորույս մայրերին, թե՝ կրկին հարմար չէ:

Նույն շարքից