Հասարակություն 

«Տարզան»-ի դերասանի որդին սպանել է մորը, ապա գնդակահարվել ոստիկանների կողմից

Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարայում ապրող ամերիկացի դերասան Ռոն Էլիի տանը հայտնաբերվել է տարեց կնոջ դի: Այս մասին հայտնում է CNN-ը: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, հոկտեմբերի 15-ին:

Ըստ հեռուստաալիքի, ոստիկանությունն ահազանգ է ստացել ընտանեկան բռնության մասին: Երբ իրավապահները ժամանել են բնակարան, գտել են դանակահարված կնոջ դին։

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալության պահին կասկածյալը փորձել է դիմադրել և հրաձգության արդյունքում սպանվել է։

Ռոն Էլին հայտնի է 1966-68 թվականներին մարմնավորած Տարզանի կերպարով: Դերասանը նկարահանվել է բազմաթիվ այլ ֆիլմերում։

Նույն շարքից