Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայում գտել են, թե ինչպես կարելի է պատասխանել ամերիկյան պատժամիջոցներին

analitik.am

Թուրքիան քննարկում է ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանելու տարբերակները: Այս մասին հայտնել են Հանրապետության խորհրդարանում:

Մասնավորապես, պատգամավոր Օզթյուրք Յըլմազը նշել է, որ Անկարայի քայլերից մեկը կլինի Ինջիրլիկի ռազմաբազայում ամերիկյան ներկայությունը կրճատելու պահանջը:

Այդ օբյեկտը գտնվում է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանից ընդամենը 130 կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ օրենսդիրի, նման սահմանափակումը կլինի «տպավորիչ հարված» Վաշինգտոնիn, միևնույն ժամանակ այն չի փչացնի հարաբերությունները երկու երկրների միջև։

Նույն շարքից