Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Համառ տղա մի եղիր. Թրամփը Էրդողանին հորդորել է «հիմարություն չանել»

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով CNN-ին։

Նամակում ԱՄՆ առաջնորդն իր թուրք գործընկերոջը հորդորել է «հիմարություն չանել» և «մոլորության մեջ չգցել ամբողջ աշխարհին» իր ռազմական գործողություններով․ «Եկեք մշակենք մի լավ գործարք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց անողոք սպանությունների համար, ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսության ոչնչացման համար։ Համառ տղա մի եղիր»,-գրել է Թրամփը։

Նա հիշեցրել է Էրդողանին, որ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով։

Նշվում է, որ նամակի իսկությունը հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը։

Նույն շարքից