Միջազգային Քաղաքականություն 

Արդեն չափն անցնում են. Կադիրովը մեկնաբանել է իր շրջապատի մասին տարածվող տեղեկությունները

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է իր շրջապատում մասսայական «մաքրման» մասին լուրերի հեղինակներին։ Նրա խոսքերը փոխանցում է Ինտերֆաքսը։

Գրոզնիում կայացած հանդիպման ժամանակ Կադիրովն ասել է, որ այդ «հորինվածքները պարզապես չափն անցնում են» իրեն, ու նման լուրեր տարածողները գիտեն, որ դա «հազար տոկոսով սուտ է»։

Կադիրովի կարծիքով՝ Հանրապետությունում կան «որոշակի ուժեր և նրանց սպասարկող ԶԼՄ-ներ», որոնք նպատակաուղղված աշխատում են Չեչնիայի և երկրի ղեկավարության բացասական պատկեր ստեղծելու ուղղությամբ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, «Նովայա գազետան» հաղորդել է, որ Չեչնիայում ձերբակալվում են իշխող վերնախավի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են, իբր, Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ռուսլան Յախևը, անտառտնտեսության նախկին նախարար Դիկմագոմեդ Մուլաևը, նախկին փոխվարչապետ Խալիդ Վայխանովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նույն շարքից