Հայաստան Քաղաքականություն 

Սուրեն Վարդանյանը պաշտոնից ազատվել է Սերժ Սարգսյանի եղբոր հետ ունեցած սերտ կապերի պատճառով. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Սուրեն Վարդանյանին ազատել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնից։

Վարդանյանը, ով Դեր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսն է, «Փաստ» թերթի տեղեկություններով, սերտ կապեր է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ, ինչն էլ, ըստ էության, պատճառ է դարձել, որ Փաշինյանը ազատվի նրանից…

Հայտնի է, որ Լևոն Սարգսյանի՝ Լիբանանի հետ սերտ առնչությունների պատճառով վարչապետը խոշորացույցի տակ է առել տարածաշրջանում Հայաստանը ներկայացնող յուրաքանչյուր գործչի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից