Հասարակություն 

Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները

analitik.am

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mazda» (վարորդ՝ Ռազմիկ Խ., ծնված 1992 թ.) և «Ford» (վարորդ՝ Պարգև Դ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդները և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Գեղամ Ա., ծնված 1981 թ.) տեղում ստացել են առաջին բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից